Հանրագիտարան

Դոդոշներ

Դոդոշները (լատիներեն՝ Bufonidae) անպոչ երկկենցաղների ընտանիք է:

 

 
Տարածվածություն
 
Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ: ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը: Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար: Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում:
 
Ապրելակերպ
 
Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Շարժվում են ցատկելով կամ քայլելով: Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով: Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների: Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: