Հանրագիտարան

Դինոզավրեր

Դինոզավրերը (լատիներեն՝ Dinosauria, հին հունարեն՝ δεινός-ից — սարսափելի և σαῦρος-ից — սողուն) ցամաքային ողնաշարավոր կենդանիների ոչնչացած ենթակարգ է:

Նրանք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի`   սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ: Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր մայրցամաքներում: Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ[1], որոնք բաժանվում են երկու խմբի`   թռչնանմաններ և սողունանմաններ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: