Հանրագիտարան

Օրացույցի օր

1709 թվականի հունվարի 8-ին Պետրոս 1-ինի հրամանով հրատարակվեց առաջին քաղաքացիական օրացույցը: Այն կոչվում էր «Բրյուսով» և մեծ տարածում ուներ:

Օրացույցում ներկայացված էր, թե որ օրերին ինչ գործողություններ կարելի էր անել`   ձուկ բռնել, ամուսնանալ և այլն: Հարկ է նշել, որ անհատներին արգելվում էր տպել այս օրացույցից կամ ներմուծել օրացույց արտերկրից:

 

Ի դեպ, օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ՝ ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։

 

Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը՝ որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: