Հանրագիտարան

Շնորհակալության միջազգային օր

Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Ով էլ լինի հեղինակը, սակայն, մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և բարեկրթության տոն է, այլև առողջության օր:

 

Հոգեբանների հետազոտությունների համաձայն`   շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:

 

Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: