Հանրագիտարան

Ընձառյուծ

Ընձառյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Մարմնի երկարությունը`   մինչև 165 սմ, քաշը`   60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Ապրում է անտառներում, սարերում: Լավ մագլցում են ծառերը:

 

Սննդառությունը
 
Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են:
 
Տարածվածությունը
 
Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզիում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում: Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից:
 
Հայաստանում
 
Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով: Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել: Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել: Ներկայումս
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: