Հանրագիտարան

Գորտեր

Գորտերը անպոչ երկկենցաղների ընտանիք են: Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան):

 

Տարածվածություն
 
Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ: Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը: Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ): Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով: Հետին ոտքերը երկար են, ցատկող: Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր): Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով: Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից: Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն: Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ: Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում: Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին: Հայաստանում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները: Հաճախ պահվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ: Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում: Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում: Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով: Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ: ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը: Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար: Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում: Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Շարժվում են ցատկելով կամ քայլելով: Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով: Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների: Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի: ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով: Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ): Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով: Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ: Դա ամենևին էլ ճիշտ չէ: Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի: Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին: Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել: Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին: Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում: Հարավամերիկյան աղա-դոդոշի գեղձազատուկից բնիկները թույն են պատրաստել՝ նետի ծայրին քսելու համար:
[խմբագրել]Բազմազանություն
 
Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը:
 
Արտաքին տեսք
 
Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ): Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով: Հետին ոտքերը երկար են, ցատկող: Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր): Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով: Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից:
 
Սննդառություն
 
Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն: Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ: Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում: Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: