Հանրագիտարան

Գետաձիեր

Գետաձիերը (լատիներեն՝ Hippopotamidae) ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք է, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի:

 

Արտաքին հատկանիշներ
 
Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ: Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ: Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ: Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն`   1,5 մ-4,5 մ բարձրություն`   1մ-1,5 մ քաշ`   160 կգ-4,5 տ:
 
Տարածվածությունը
 
Ապրում են արևադարձային անտառներում`   ջրին մոտ, հոտերով: Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում: Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում: Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում: Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը:
 
Սննդառությունը
 
Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով:
 
Գետաձիերի բնաջնջված տեսակներ
 
  • Մադագասկարյան գետաձի (Hippopotamus madagascariensis և Hippopotamus lemerlei), երկու գետաձիու տեսակներ, որոնք ապրում էին Մադագասկար կղզում: Գետաձիերը մայրցամաքից հասնում էին կղզի լողալով:. Բնաջնջնվել են XV դարում, բնաջնջման պատճառը`   մարդկային գործունեությունը:
  • Հսկայական գետաձի (Hippopotamus major), ապրել է Սառցե Դարաշրջանում, որին որսացել է Նեանդերտալյան մարդը:
  • Եվրոպական գետաձի (Hippopotamus antiquus), ապրել է Եվրոպայում, պլեյստոցենի դարաշրջանում:
  • Ասիական գետաձի (Hippopotamus palaeindicus), ապրել է Հնդկաստանում:
  • Կղզային գետաձիեր: ապրել են Միջերկրական ծովի կղզիներում: Չնայած փոքր չափսերին ավելի մոտ են եղել ներկայիս սովորական գետաձիուն, քան թզուկին:
  • Կիպրական գետաձի (Hippopotamus minutus), ապրել է Կիպրոսում
  • Կրետեական գետաձի (Hippopotamus creutzburgi), ապրել է Կրետեյում
  • Մալթայական գետաձի (Hippopotamus melitensis), ապրել է Մալթայում.
  • Սիցիլիական գետաձի (Hippopotamus pentlandi), ապրել է Սիցիլիայում
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: