Հանրագիտարան

Դիվանագիտություն

Դիվանագիտությունը (հունարեն «դիպլոմատիա»՝ երկտակ ծալված գրություն, փաստաթուղթ) ձևավորվել է միջպետական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց:

Դիվանագիտությունը միջոց է (կամ գործիք)

  • միջպետական փոխհարաբերությունների ապահովման, այլև կայացման համար
  • պետական շահի պաշտպանությանը միտված իրականացվող գործնական քաղաքականությանը սպասարկման համար
  • պետական կազմավորումների միջև իրականացվող արտաքին քաղաքականության արդյունավորման կամ հնարավորման համար:
Դիվանագիտությանը  հունա-լատիներենից սերող ֆրանսերեն Diplomatie անվանումը նեղ առումով հատկանշում է տվյալ երկրի արտաքին քաղաքական շահերի սպասարկման մեթոդը, լայն առումով`   այն բանակցելու, բանավիճելու, հակաճառելու, փաստարկելու, համոզելու, այլև դիմացինին մոլորեցնելու արվեստ է: 
 
Էդ. Աղայանի  «Արդի հայերենի բացատրական բառարանում» դիվանագիտության երկրորդ իմաստը ներկայացված է որպես «նրբամիտ հաշիվներով ու հնարագիտությամբ որևէ նպատակի հասնելու հնարքների ու գործողությունների ամբողջությունը»: Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը, առաջինի համաբանությամբ, դիվանագետին համարում է «նրբորեն և հնարամիտ գործող անձ»: Գործունեության բուն առարկայի, հետապնդած նպատակների եթե ոչ ամբողջական համընկնման, ապա առնվազն խիստ մերձակցության պատճառով երբեմն նաև նույնականացվում են դիվանագիտություն և քաղաքագիտություն, դիվանագետ և քաղաքագետ հասկացությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: