Առողջապահություն

Ամանորյա սեղանի վտանգավոր մթերքները

Ամանորյա սեղանը միշտ լի է բազմազան ուտեստներով, սակայն ոչ միշտ են դրանք անվնաս: Տոներից հետո առողջական խնդիրներից խուսափելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս բացառել 5 սննդամթերքի օգտագործումը:

Ամենից առաջ վնասակար է մայոնեզը, սակայն, քանի որ դրա օգտագործումից հնարավոր չի լինի խուսափել, ուստի խորհուրդ են տալիս մայոնեզ պարունակող աղցաններն օգտագործել հենց սկզբից:

Վտանգավոր են համարվում տարբեր կոկտեյլները, քանի որ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների խառնուրդը հաճախ հանգեցնում է ծանր հետևանքների:
 
Ամանորյա գիշերվա խորհրդանիշ է համարվում շամպայնը, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակվել մեկ գավաթով, քանի որ այն ստամոքսի այրոցի պատճառ կարող է դառնալ։
 
Վնասակար են նաև յուղոտ մսային կերակրատեսակները: Բժիշկները խորհուրդ են տալիս ամանորյա սեղանին դնել հավի կամ ճագարի միս:
 
Նրանք, ովքեր տառապում են ստամոքսային տարբեր հիվանդություններից, պետք է իրենց զսպեն ցիտրուսներ օգտագործելիս։ Դրանք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: