Առողջապահություն

Սովորություններ, որոնք վտանգավոր են առողջության համար

Առողջության համար տրվող խորհուրդներն ընդունել-չընդունելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Միշտ չէ, որ օգտակար համարվող սովորությունները կիրառելի են միանշանակ և բոլորի դեպքում… Քննարկենք դրանցից մի քանիսը:

8-ժամյա քունը, որ մեզ մանկուց սովորեցնում են, թե ամենաճիշտ ու առողջ ապրելակերպն է, չի կարելի ընդունել որպես դոգմա: Ցերեկվա ընթացքում 15-20 րոպե ննջելը շատ բժիշկների կարծիքով ավելի շուտ կվերականգնի ուժերը, քան 2 ժամ ավել գիշերային քունը: Հասուն մարդու համար քնելու նորման կարող է լինել 6-7 ժամ:

 

Լվացվել առավոտյան և երեկոյան, իհարկե, անհրաժեշտ է, բայց առանց ֆանատիզմի: Իհարկե, կարիք չկա ոտքից գլուխ հակաբակտերիալ օճառով լվացվել առավոտյան և երեկոյան: Բժիշկ-մաշկաբաններն զգուշացնում են, որ չի կարելի հիվանդագին հետևել մաքրությանը: Դա հանգեցնում է բորբոքումների, մաշկի չորության: Տաք ջուրն օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը: Կարելի է, օրինակ, երբեմն էլ սառը ջրով լվացվել և առանց օճառի:
 
Տանը չափազանց մաքրությունը վնասակար է, հատկապես՝ երեխաների համար: Ստերիլիզացված միջավայրը, որով միշտ փորձում են շրջապատել իրենց երեխաներին հոգատար մայրիկները, վնասում է օրգանիզմի իմունային համակարգին: Որպես կանոն՝ մեծանում է ասթմայով հիվանդանալու հավանականությունը: Օրգանիզմի իմունային համակարգը պետք է անընդհատ պայքարի մեջ լինի:
 
Մեծահասակների հետճաշյա քունն ավելի լավ է փոխարինել զբոսանքով:  Ուտելուց հետո, հատկապես եթե մենք չենք շտապում, միշտ ուզում ենք մի փոքր ննջել:  Բայց հիշեք, որ հենց պառկեք, կալորիաները դառնալու են ճարպաշերտ: Ուտելուց հետո քունը կարող է հանգեցնել նաև 2-րդ աստիճանի շաքարախտի: Ցերեկային քունը փոխում է հորմոններից մի քանիսի ակտիվությունը, ինչն էլ մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը:
 
Ճիշտ շնչեք: Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ պետք է ամբողջ կրծքավանդակով շնչել: Սակայն շատ գիտնականներ խորհուրդ են տալիս շնչել որովայնով: Կրծքավանդակով շնչառությունը պահեստային է. այն պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ որովայնով շնչել: Հարկավոր է հստակ ռիթմով շնչել`   12-20 շունչ րոպեում: Շատ կարևոր է նաև շնչելու և արտաշնչելու արանքում փոքրիկ դադար տալ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: