Առողջապահություն

Բերանի տհաճ հոտ. ի՞նչ անել

Մեր բերանը համակարգ է`   հարուստ միկրոօրգանիզմներով: Նրանք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա և ունեն սարսափելի անվանումներ՝ S. mutans և P. gingivitis:

Հարյուրավոր մանրադիտակային հրեշներ սնվում են մեր ատամների և լնդերի վրա գտնվող սննդի մնացորդներով: Այս մանրէներն արտադրում են նեխիչ թեթևաշարժ ծծմբային նյութեր: Հենց այդ ծծմբային գոլորշիացումների  հետևանքով շնչառությունը ձեռք է բերում իր «անկրկնելի բուրմունքը»: 

Զարմանալի չէ, որ բերանի ողողման համար նախատեսված անանուխային հաբերը, աերոզոլները և հեղուկներն այնքան էլ լավ չեն աշխատում, որ վերացնեն բերանից եկող հոտը: Նրանք ընդամենը թաքցնում են հոտը ոչ ավելի, քան 1-2 ժամ և պայքարում են ո´չ թե պատճառի, այլ հետևանքի դեմ:
 
Դրանցից իսկապես ազատվելու համար անհրաժեշտ է հիգիենայի միջոցներ`   ծծմբային բաղադրամսերի վերացման համար: Վերջերս ԱՄՆ-ում քլորի երկօքսիդի հիմքի վրա արտադրում են այնպիսի միջոցներ, որոնք մոլեկուլային մակարդակում գրոհում են գարշահոտային ծծմբային միացությունների դեմ և դրանք դարձնում անվտանգ:
 
Բերանի խոռոչը միկրոօրգանիզմներից վնասազերծելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է: Գրեթե բոլոր մարդիկ լվանում են ատամները,սակայն անտեսում են բերանի հիգիենայի երկու ձևերը՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:
 
Ֆլոսերի օգտագործումը
 
Սա շատ կարևոր, բայց միաժամանակ հասարակ գործողություն է, որն իրապես օգնում է խուսափել բերանի հոտից: Խոզանակով մաքրելու դեպքում այն չի ընդգրկում ատամի մակերևույթի գրեթե 40%-ը: Ատամնաբուժերը խորհուրդ են տալիս օրական մեկ անգամ օգտագործել ատամի թելեր: Փորձեք ձեռք բերել այնպիսի ֆլոսեր, որոնք հեշտությամբ սահում են ատամների միջև և խոչընդոտների չեն հանդիպում:
 
Լեզվի մաքրում
 
Լեզուն մաքրող միջոցները մեղմ և արագ հեռացնում են մանրէները և նրանց գործունեության արգասիքները: Ընդունենք լեզվի վրա թավշե հյուսվածքը որպես լեզվի փոշեկուլ: Մաքրեք լեզուն օրական երկու անգամ, և երաշխավորված է թարմ շնչառությունը: 
 
Միֆեր շնչառության վերաբերյալ
 
Մարդը հեշտ է նկատում, երբ իր բերանից հոտ է գալիս
 
Շատերը հավատում են, որ կարող են որսալ իրենց սեփական շնչառությունը՝ ձեռքը դնելով բերանի և քթի միջև և խորը շնչելով նրա մեջ: Դժբախտաբար մենք չենք կարող որոշել մեր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ, որովհետև սովորում ենք սեփական հոտերին: Դրանից բացի, շատ դեպքերում տհաճ հոտը չի հայտնվում, քանի դեռ մենք չենք սկսել խոսել: 
 
Բերանի տհաճ հոտը ստամոքսային խնդիրների հետևանք է
 
Համընդհանուր սխալ պատկերացում կա, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ ճնշող մեծամասնությունն առաջանում է հենց կեղտոտ լեզվի պատճառով:
 
Բերանի ողողումները՝ բերանից եկող հոտի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհ
 
Մարդիկ դեռ հավատում են, որ ողողման միջոցները համադարման են: Դժբախտաբար, բերանի համար նախատեսված ողողիչների մեծ մասը ճնշում է տհաճ հոտը: Բացի այդ, ստանդարտ ողողիչները կարող են նպաստել բերանի հոտի ձևավորմանը: Այդ պատճառով ավելի լավ է օգտվել բերանի համար նախատեսված քլորի երկօքսիդ հիմքի վրա պատրաստած նոր սերնդի ողողիչներից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: