Հանրագիտարան

Գալապագոսյան կրիա

Գալապագոսյան կրիան (լատիներեն՝ Chelonoidis nigra) կամ փղային կրիան (լատիներեն՝ Chelonoidis elephantopus) ցամաքային կրիաների տեսակ է:

Համարվում է Գալապագոսյան կղզիների էնդեմիկ: Գտնվում է ոչնչացման եզրին է: Ներկայումս ապրող ամենամեծ կրիան է և իր մեծությամբ տասներորդ սողունը: Քաշը հասնում է մինչև 2 մետրի, իսկ քաշը`   400 կիլոգրամի: Ազատա պայմաններում ապրելով 100 տարի, Գալապագոսյան կրիան ամենաերկարակյաց կրիաներից է: Անազատության մեջ Գալապագսյան կրիան կարող է ապրել մինչև 170 տարի:

Կրիայի այս տեսակի բնակության տարածքը սահմանափակվում է Գալապագոսյան յոթ հրաբխային կղզիներով, որոնք գտնվում է Էկվադորի ափից 1000 կմ արևմուտք: Այդ կղզիները 16-րդ դարում հայտնաբերած իսպանացի կոնկիստադորները անվանեցին դրանք իսպաներեն բառով`   «galápago», որը նշանակում է «կրիա»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: