Հանրագիտարան

Բաշավոր գայլ

Բաշավոր գայլը (լատ. Crysocyon Brachyurus) մսակեր կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը հասնում է 120սմ:

Բաշավորներն ունեն դեղնագազարագույն երանգ: Բնակվում են կենտրոնական և հարավային Ամերիկայում: Բաշավոր գայլերը ապրում են միայնակ: Սնվում է տարբեր տեսակի մանր կենդանիներով, որսը անում է գրեթե միշտ միայնակ: Արտաքին տեսքից բաշավոր գայլը նման է աղվեսի: Հարավ-ամերիկյան տեսակներից բաշավոր գայլը ամենախոշորն է: Այս տեսակն ընդգրկված է միջազգային կարմիր գրքում: Բաշավոր գայլին դժվար է հանդիպել բնության մեջ: Նրանք որսորդական տարածքներում հայտվում են միայն մառախուղի ժամանակ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: