Հանրագիտարան

Անտառային կատու

Անտառային կատուն (լատիներեն՝ Felis silvestris լատիներեն՝ fēles (fēlis)-ից), գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից է:

Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում: Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ: Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները: Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին: Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: