Հանրագիտարան

Ականջավոր բու

Ականջավոր բու, բվի տեսակ:

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Բնութագրում

Մարմնի վերին մասը գորշագույն է`   մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է`   խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով: Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով: Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը: Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ: Աչքերը խոշոր են ու դեղին: Էգերի քաշը 284 - 330 գրամ է, արուներինը 233 - 257 գրամ: Էգերի թևերի բացվածքը 93 - 101 սմ է, արուներինը 86-93 սմ:
 
Հայաստանում
 
Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն: Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում: Բնադրվում է ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին: Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 4-6 սպիտակ ձվեր: Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում: Ձայնը խուլ է և ողբալի: Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ: Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով: Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով: Չափազանց օգտակար թռչուն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: