Առողջապահություն

Սթրեսը հաղթահարելու տարբերակներ

Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայությունը, քնքշության պակասը կարող են բացասական հետևանքներ ունենալ: Բացասական զգացմունքերից և դրանց առաջացրած տկարություններից ձերբազատվելու համար խորհուրդ է տրվում օգտվել էմոցիոնալ ինքնապաշտպանության կոդեքսից:

Մի՛ ամաչեք արտահայտել սեփական կարծիքը

Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում Ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա վարեք օրագիր-նոթատետր:
 
Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են, որ գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և շատ պարզ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար:
 
Արձակե՛ք «ցասման» նետեր
 
Հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ և փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը`   միաժամանակ արտանետելով Ձեր ներսում կուտակված զայրույթը:
 
Նյարդային լարվածությունն անպայման կթուլանա: Մերսումը ևս լավագույն միջոցներից մեկն է բացասական զգացումներից ձերբազատվելու համար:
 
Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները 
 
Աշխատեք չմտահոգվել կորցրածի կամ անիմաստ անցակրած ժամանակի համար: Հիշեք հայտնի օրենքը՝ եթե ինչ-որ տեղից ինչ-որ բան պակասել է, հաստատ մի ուրիշ տեղ նույնքան բան ավելացել է:
 
Պարզվել է, որ մեր սնունդը նույպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը: Մեկ գավաթ սուրճը, տաք շոկոլադը կամ պարզապես Ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն Ձեզ մոռանալ տհաճությունները: 
 
Գիտակցե՛ք Ձեր հնարավորությունների սահմանը
 
Աշխատեք ճիշտ գնահատել Ձեր հնարավորությունները: Ուրախացեք Ձեր կատարած գործով, գիտակցեք, որ մարդն անսխալական չէ, ընդունեք Ձեր անհաջողությունները և մի՛ վազեք անիրականալի երազանքների հետևից:
 
Մի՛ ապացուցեք Ձեր ճշմարտացիությունը
 
Մի՛ փորձեք շրջապատին համոզել Ձեր ճշմարտացի լինելը: Լեոնարդո դա Վինչին մարդկանց բաժանում էր երեք կատեգորիայի՝ առաջինները տեսնում են այն, ինչ որ դուք, և նրանց հետ հեշտ է լեզու գտնել:
 
Եկրորդներն ունակ են տեսնել քո ցույց տված պատկերի իրական գույները, և նրանց հետ կարելի է բանակցել:
 
Երրոդները նայում են ուշադրությամբ և ոչինչ չեն տեսնում: Նրանց որևէ բան ապացուցելը նույնն է, ինչ կույրին սովորեցնեք սպեկտրալ անալիզ:
 
«Լվացե՛ք» Ձեր սթրեսը ծորակի ջրով
 
Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունեք կամ կանգնեք ցնցուղի տակ, և տաք ջրի հաճելի շիթերը կլվանան օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:
 
Մի' խնայեք Ձեր ժպիտը
 
Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. բավական է շուրթերի անկյունները մի քիչ վեր բարձանան, հենց այդ պահին ուղեղին է հասնում ռեֆլեկտորային ազդակը`   կյանքը հիասքանչ է: Դրանից հետո սթրեսն այլևս անելիք չունի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: