Առողջապահություն

Ինտելեկտը զարգացնող վարժություններ

Պարզվում է`   մեր ուղեղը ևս ունի մարզվելու կարիք, և դա չի կարելի անտեսել: Առաջարկում ենք վարժություններ, որոնք պարբերական կիրառման դեպքում մարզում են ինտելեկտը:

«Ճանապարհորդեք» ամեն օր: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ նոր երկրներ այցն ու նոր մարդկանց հետ շփումները լավագույնն են ինտելեկտը մարզելու համար, բայց քչերն ունեն այդ հնարավորությունը:

 

«Ճանապարհորդել», սակայն, հնարավոր է միշտ: Սովորական դարձած ճամփաները փոխարինեք նորերով: Աշխատավայրից տուն գնալիս, եթե սովորաբար անցնում եք ամենակարճ ճանապարհով, ապա հիմա շեղվեք այդ ճանապարհից: Նոր տարածքներ հայտնաբերեք:

 

Խախտեք ձեռքերի ֆունկցիաները: Այս մեթոդը լավացնում է կրեատիվ մտածողությունը: Այսպես, եթե աջլիկ եք, երբեմն-երբեմն կատարեք աջ ձեռքի պարտականությունները ձախ ձեռքով ու հակառակը:
 
Քայլեք փակ աչքերով: Ձեզ լավ ծանոթ վայրերն սկսեք անցնել երբեմն փակ աչքերով: Այս վարժությունն ստիպում է, որ աշխատի ուղեղի սենսորային հատվածը, որը հաճախ թերզարգացած է լինում:
 
Մտածեք ոչ ստանդարտ պատասխաններ ստանդարտ հարցերի համար: Այս վարժությունն օգնում է զարգացնել խոսքը: 
 
Նմանատիպ մեխանիզմ է նաև առանց ձայնի ֆիլմ դիտելը: Դա հնարավորություն է տալիս դերասանի բերանի շարժումներին հետևելով փորձել կռահել նրա խոսքը: Ուսումնասիրեք ժեստերի լեզուն:Դա հիանալի կանդրադառնա Ձեր զգացողությունների զարգացման վրա: 
 
Մի խուսափեք նորից: Կատարեք գործ, որը միշտ կարծել եք, թե վեր է ուժերից: Ուսումնասիրեք նոր գիտություններ ու լեզուներ, ընդլայնեք Ձեր աշխարհայացքը:
 
Աղբյուր`   Ladynews.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: