Առողջապահություն

Տնային պայմաններում ատամների սպիտակեցում

Որպեսզի ատամներն ավելի սպիտակ երեվան, շատ կաթ խմեք, այն ամրացնում է ատամների էմալը: Լիմոնի կեղեվներով եվս կարելի է մի փոքր սպիտակեցնել ատամները: Ամենատարածված ժողովրդական միջոցը սովորական սոդան է: Թաթախեք ատամի խոզանակը սոդայի մեջ եվ մաքրեք ատամները: Դրանք անմիջապես կսպիտակեն, բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կսկսեն ցավել: Բացի այդ սոդան ասես ջնջում է էմալի վերին շերտը: Եթե սոդայով մաքրենք ատամներն ամսեկան մեկ անգամից հաճախ, կարելի է հեշտորեն մաշել՝բարակեցնել ատամի էմալը: Արդյունքում ատամի զգայունությունն աճում է , եվ ցանկացած տաք կամ սառը սնունդ կարող է ձեզ համար իսկական փորձության վերածվել:

Սպիտակեցնող ատամի մածուկներն ազդում են սոդայի նման, դրանց կազմության մեջ մտնում են հատուկ նյութեր եվ ֆերմենտներ, որոնք փոխում են ատամի գույնը: Խերհուրդ չի տրվում երկար ժամանակ օգտվել այս մածուկներից, քանի որ էմալի զգայունությունն աստիճանաբար կբարձրանա:

Գեղեցիկ ժպիտը ձեր առողջության եվ ինքնավստահության ցուցանիշներից  է: Ուստի մի թողեք ատամների խնամքը վաղվան: Պատշաճ ուշադրություն հատկացրեք նրանց, մաքրեք ատամներն առավոտյան եվ երեկոյան, ինչպես նաեվ ողողեք բերանը ամեն անգամ սննդի ընդունումից հետո: Մեջբերելով հայտնի ասացվածքը, կարելի է ասել. առողջ ատամները դա նրանք չեն, որոնք լավ են բուժում , այլ նրանք, որոնք մշտապես եվ լավ խնամում են: Այդ դեպքում ամեն անգամ ատամնաբույժին այցելելը ձեզ համար չի լինի ցավային զգացողությունների հետ ասոցացվող սարսափելի մի բան:
 
Առողջ ատամներն ու շքեղ սպիտակափայլ ժպիտը ձեր ձեռքերում են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: