Առողջապահություն

Սովորություններ, որ կդարձնեն կյանքն ավելի հարմարավետ

Մեր տունը մեր նկարագիրն է: Բացի նրանից, որ այն կարող է խոսել մեր փոխարեն, այն նաև կարող է ազդել հենց մեզ վրա: Մեր տրամադրությունը հեշտությամբ փոփոխվում է`   տան միջավայրից կախված:

Հարդարեք անկողինը 

 

Գուցե պարզունակ է, գուցե տարօրինակ, բայց սա երջանկության բանաձևը գտնելու առաջին քայլերից է: Ինչպես գրում է հոգեբան Գրետհեն Ռուբինն իր «Երջանկության նախագծում» գրքում, այս երեք րոպեանոց գործողությունն իրականում մեծ նշանակություն ունի ինքնակազմակերպման, հարմարավետ զգալու հարցում: Այնպես որ առավոտյան անպայման ինքնուրույն հարդարեք անկողինը:

 

Միշտ տան սենյակները «պատրաստ» պահեք 
 
Թափթփվածությունն սթրես է առաջացանում, իսկ կոկիկ սենյակը միայն կուրախացնի Ձեզ: Ձեզնից ընդամենը 3 րոպե կպահանջվի, որպեսզի սենյակն այն տեսքի բերեք, որը կցանկանայիք տեսնել տուն մտնելիս:
 
Զարդարեք տունը սենտիմենտալ հիշեցուցիչներով 
 
Նախ լավ հիշողությունները միայն դրական էմոցիաներ են մեզ տալիս, իսկ հետո դրանք ավելի հաճելի են և օգտակար, քան ամենատարբեր ոչինչ չասող իրերը: Ձեր տունը դարձրեք հիշողությունների պատկերասրահ:
 
Օրվա ընթացքում զանգեք մտերիմներից մեկին
 
Դուք դա կարող եք անել անկողինը հարդարելիս կամ այն ժամանակ, երբ տանը մաքրությամբ եք զբաղվում: Զանգահարեք Ձեր սիրելիին պարզապես ողջունելու կամ հիշողությունների գիրկն ընկնելու համար:
 
Իրագործեք փոքրիկ երազանքները
 
Մի քանի րոպե տրամադրեք ոչ սովորական, ոչ ամենօրյա ինչ-որ բանի, որը չի կրկնվում: Մինչ քնելը զբոսնեք տան հարակից այգում, օրագիր լրացրեք կամ արեք մի բան, որի մասին վաղուց մտածել եք, բայց համարձակություն չեք ունեցել:
 
Աղբյուրը`   Ladynews.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: