Առողջապահություն

Հայաստանում քիմիաթերապիան արվում է առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու

Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի: 15 տարվա ընթացքում մինչեւ 29 տարեկան 60 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Հայաստանում քաղցկեղի բուժման գլխավոր խնդիրն այն է, որ հիվանդության հայտնաբերման դեպքում քիմիաթերապիա է արվում՝ առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու: Հենց դա էլ հիմնականում սխալ, ոչ նպատակային բուժման պատճառ է դառնում», - նշել է մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը՝ Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի պետ Անի Հակոբյանը: Ի պատասխան բուժման միջոցների եւ մեթոդների մասին հարցին՝ նա հայտարարել է, որ Հայաստանը դեղորայքի խնդիր չունի: «Մեր երկիրը ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի», - ընդգծել է Անի Հակոբյանը:

Սկզբնաղբյուրը`   news.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: