Հանրագիտարան

Գոլֆի մրցաշարեր

Գոլֆի խոշոր մրցաշարերը սովորաբար անցկացվում են 4 օրվա ընթացքում:

 

Խոշոր մրցաշարերի թվին է պատկանում «Մեծ քառյակը»`   ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունները, ԱՄՆ-ի վարպետների և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների միության մրցաշարերը:
Խաղային սեզոնի ընթացքում աշխարհի առաջատար գոլֆիստները մասնակցում են նաև դրամական մրցանակներով (կոմերցիոն) մրցաշարերի:
 
  Շոտլանդիայում գոլֆ խաղացել են XV դարից (նախ խաղացել են հովիվները՝ իրենց մականներով): Շոտլանդիայի ամենահին՝ «Ռոյալ ընդ Էյփշընթ» թագավորական հինավուրց գոլֆ-ակումբը հիմնադրվել է 1754 թ-ին Սենտ Էնդրյուս քաղաքում:
  2 տարին մեկ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թիմերն անցկացնում են Ռայդերի գավաթի մրցումները, որը ժամանակակից գոլֆի ամենահին և ամենահեղինակավոր մրցաշարերից է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: