Հանրագիտարան

Տրամվայ

Տրամվայները քաղաքի փողոցներում ռելսերով շարժվող մարդատար տրանսպորտային միջոցներ են:

Տրամվայի ռելսերի վերին եզրը հավասարեցվում է ճանապարհի մակարդակին, ինչի շնորհիվ տրանսպորտի մյուս տեսակներն ազատորեն կարող են հատել տրամվայի գծերը:

 

Էլեկտրաշարժիչով աշխատող ժամանակակից տրամվայները հարմարավետ են, արագընթաց և սակավաղմուկ: Ձիաքարշով տրամվայներն առաջին անգամ հայտնվել են ԱՄՆ-ում 1830-ական թթ.-ին, Անգլիայում՝ 1858թ.-ին: 

 

Ձիերի փոխարեն երբեմն օգտագործում էին շոգելոկոմոտիվներ: Հին տրամվայներն աղմկոտ էին, դանդաղաշարժ և խոչընդոտում էին տրանսպորտի միջոցների ընթացքը: Երևանում առաջին տրամվայները հայտնվել են 1933թ.-ին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: