Հանրագիտարան

Երկաթուղի

Երկաթուղու առաջացումը պայմանավորված է խոշոր, հատկապես՝ լեռնահանքային արդյունաբերության զարգացմամբ: Ռելսերով ընթացող առաջին շոգեքարշն ստեղծել է Ռիչարդ Տրևիթիկը 1803թ.-ին Անգլիայում: Այն օգտագործվում էր Ուելսի մետաղագործական գործարաններում:

Մեկ ուրիշ անգլիացի՝ Ջորջ Սթեֆենսոնը, 1814թ.-ին կառուցել է առաջին լոկոմոտիվները, ինչպես նաև առաջին մարդատար երկաթուղային ճանապարհը Սթոքթոնի և Դարլինգթոնի միջև: Այն գործարկվել է 1825թ.-ին:

 

Սթեֆենսոնը ղեկավարում էր նաև Մանչեստր-Լիվերպուլ երկաթուղու շինարարությունը, որը բացվել է հինգ տարի անց և դրել երկաթուղիների դարաշրջանի սկիզբը: Սթեֆենսոնը նախագծել է նաև «Հրթիռ» կոչված նշանավոր շոգեքարշը, որը կառուցել է նրա որդին՝ Ռոբերտը, 1829թ.-ին:

 

Երկաթուղիների կառուցումը շարունակվել է ողջ XIX դարի ընթացքում: Հանրային երկաթուղիներ կառուցվել են 1835թ.-ին Բելգիայում և Գերմանիայում, իսկ հետագա տարիներին դրանց շինարարությունն սկսվել է նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:
 
Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձել է Բրիստոլ-Լոնդոն երկաթգիծը, որն անվանել են «Գրեյթ Վեսթերն»: Նրա շինարարությունը տևել է ութ տարի և ավարտվել 1841թ.-ին:
 
Հայաստանում առաջին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել 1899թ.-ին և ուներ 213,8 կմ երկարություն: Շոգեքարշերը լայնորեն օգտագործվում էին մինչև 1960-ական թթ., իսկ որոշ երկրներում դրանցով երթևեկում են ցայսօր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: