Հանրագիտարան

Արաբական թերակղզի

 

Արաբական թերակղզի (արաբ.جزيرة العرب, Ջազիրաթ ալ-Արաբ), Արաբիա, — թերակղզի Հարավ-արևմտյան Ասիայում:
Արևելքում ափերը ողողում են Պարսից ծոցը և Օմանի ծոցը, հարավից Արաբական ծովը և Ադենի ծոցը, արևմուտքից Կարմիր ծովը:
Արաբական թերակղզին գրեթե ամբողջությամբ պատված է անապատներով. հյուսիսում`   Նեֆուդ, հարավում`   Ռուբ-Էլ-Խալի անապատներով:
Արաբական թերակղզում և հարակից կղզիներում գտնվում են հետևյալ ժամանակակից պետությունները`   Սաուդյան Արաբիա, Եմեն, Օման, Միացյալ Արաբական Էմիրություններ, Բահրեյն, Կատար և Քուվեյթ:
Թերակղզուն շատ մոտ են գտնվում Եգիպտոսը, Հորդանանը և Իրաքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: