Հանրագիտարան

Ֆյուն կղզի

Տեղագրություն`   Բալթիկ ծով
կոորդինատներ`   55°21′01″ հս. լ. 10°21′21″ ավ. ե.
Տարածք`   2984 կմ²
Երկիր`   Դանիա
Շրջան`   Հարավային Դանիա

 

Ֆյուն (դան. Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ`   Գրենլանդիա, Դիսկո և այլն): Մակերեսը`   2976 կմ²: Բնակչությունը մոտ 445 հազար մարդ: Ափեզրը ցածրադիր է: Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով:
Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով:
Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր գոտի նեղուցով [Յուտլանդիա թերակղզի]ի հետ: Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար: Մեծ գոտի նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ: Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին:
Կղզու վրա է գտնվում նավաշինարան: Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին:
Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր
 
Քաղաքները և համայնքները
Կղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը`  
  • Օդենսե - 158163 (2008)
  • Սվենբորգ - 27318 (2008)
  • Նյուբորգ - 16043
  • Միդելֆարտ - 14494 (2009)
  • Ֆոբորգ - 7234
  • Ասենս - 5965
  • Կերտմինե - 5775
  • Բոգենս - 3499
Կղզում գտնվող համայնքները`  
  • Ասենս
  • Կերտեմինե
  • Միդելֆարտ
  • Նորֆյունս
  • Նյուբորգ
  • Օդենսե
  • Սվենբորգ
  • Ֆոբորգ-Միտֆյուն

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: