Հանրագիտարան

Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո կղզի

Ընդհանուր մակերեսը`   47 992 կմ²
Ամենաբարձր կետը`   Դարվին սար

Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո (իսպ. Isla Grande de Tierra del Fuego, թարգմ. "Կրակի Երկրի Մեծ Կղզի"), կղզի որը գտնվում է Հարավային Ամերիկայի հարավում, բաժանվում է Մագելլանի նեղուցով որը կազմում է Tierra del Fuego կղզիախմբի մաս: 1881-ին կղզին բաժանվել է Արգենտինայի և Չիլիի միջև որոնք նախկինում ներկայացրել են պահանջներ կղզու ամբողջ տարածքի համար: Կղզու արևելյան մասը 29 485 կմ² մակերեսով որը կազմում է ամբողջ կղզու 61,43%-ը և ադմինիստրատիվորեն պատկանում է Չիլիին (Տյերրա դել Ֆուեգո և Չիլիյան Անտարկտիկա պրովինցիա): Արևմտյան մասը 18 507 կմ² մակերեսով որը կղզու 38,57%-ն է կազմում պատկանում է Արգենտինային (Tierra del Fuego, Antártida e Islas del Atlántico Sur պրովինցիա): Ընդհանուր մակերեսը 47 992 կմ² ինչը նշանակում է որ այն կղզիների մեջ զբաղեցնում է 29-րդ տեղը: Գլխավոր քաղաքները երկուսն են, Ուշուայա և Ռիո-Գրանդե որոնք գտնվում են կղզու արգենտինյան մասում: Կղզու ամենաբարձր կետը Դարվին սարն է (բարձրությունը 2488 մ) Չիլիում: Կղզու այլ քաղաքներն են Տոլուին (Արգենտինական մասում) և Պորվենիր (Չիլիի մասնում): Մարդկանց հնագույն բնակավայրերը սկսել են հայտնվել կղզում ավելի քան 10 հազար տարի հառաջ: Յագհան ազգության ներկայացուցիչները հավանաբար եղել են այս վայրի ամենահին բնակիչները: Հայտնաբերված են հնագիտական հուշարձաններ որոնք հավանաբար կապ են ունեցել հենց այդ ազգության հետ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: