Հանրագիտարան

Գնացք

Երկաթուղում գնացքները շարժվում են մետաղե հարթ ռելսերով, որոնք ավելի հարմար են սովորական ճանապարհից:

Ուղևորներով կամ բեռներով վագոնները շարժման մեջ դնելու համար օգտագործում են լոկոմոտիվներ (անիվներով շարժիչներ): Մեկ լոկոմոտիվն ի վիճակի է քաշել բազմահազար տոննանոց շարժակազմ:

Մերձքաղաքային գնացքները բազմաթիվ ուղևորներ են տեղափոխում աշխատանքի և այնտեղից`   տուն: Եվրոպայում և Ճապոնիայում լայնորեն տարածված են արագընթաց գնացքները, որոնց արագությունը մոտ 300 կմ/ժ է:
 
Բեռնատար գնացքները տեղափոխում են բեռներ ու հարմարեցված են տարբեր նյութեր, մասնավորապես՝ նավթ, քիմիկատներ և այլ հատուկ բեռներ տեղափոխելու համար: Որոշ շարժակազմերի երկարությունը հասնում է մինչև 500 մ-ի, և դրանց տեղաշարժման համար երբեմն հարկավոր է մի քանի լոկոմոտիվ:
 
Երկաթուղային ազդանշաններ
 
Վթարից խուսափելու նպատակով երկաթուղին բաժանում են կայարանամեջերի (վտավան): Դրանցից յուրաքանչյուրի սկզբին տեղադրվում է լուսացույց: Գնացքը կարող է անցնել այդտեղից միայն այն դեպքում, երբ վառվում է թույլատրող լույսը: Ազդանշանները հաղորդում է լուսացույց-ռելեն: Ժամանակակից ղեկավարման վահանակների վրա համակարգիչները հետևում են, որպեսզի յուրաքանչյուր կայարանամեջում լինի միայն մեկ գնացք, ինչպես նաև հսկում են յուրաքանչյուր գնացքի շարժումը:
 
Գնացքի շարժումը ղեկավարում են հատուկ շարժական ռելսերով`   սլաքային փոխադրումներով, որոնք հնարավորություն են տալիս գնացքը մի ուղուց փոխադրել մյուսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: