Հանրագիտարան

Ֆայետոն

Ֆայետոնը (հունարեն՝ Φαέθων, «փայլող») հին հունական առասպելաբանության մեջ Արևի աստվածն է, Հելիոսի և Օվկիանոսի դուստր Կլիմենեի կամ Մերոպայի որդին:

Ըստ առասպելի հորից թույլտվություն է ստացել վարելու նրա կառքը, բայց չի կարողացել պահել ձիերի սանձը: Ձիերը, դուրս գալով իրենց ճանապարհից, այրել են երկնքի մի շերտը, մինչև որ Զևսը, համաշխարհային հրդեհը կանխելու համար, միջամտել է`   շանթահարելով անզգույշ կառապանին և նետելով նրան Երիդանում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: