Հանրագիտարան

Տարտարոս

Տարտարոսը (հին հունարեն`   Τάρταρος) ըստ Հեսիոդոսի երկրի ամենախոր ընդերքն է։

Տարտարոսը գտնվում է երկրից այնքան հեռավորության վրա, ինչ երկիրը երկնքից, այն պատած է երեք շերտ խավարով և երկաթե (կամ պղնձե) երեք պարսպով։ Տարտարոսի երկաթե դարպասները դրել է Պոսեյդոնը։ Տարտարոսի շուրջը հավերժորեն մոլեգնում են փոթորիկներ։ Այնտեղ բանտարկված են Քրոնոսը և պարտված տիտանուհիները`   հեկատոնքեյրների պահակության ներքո։ Տարտարոսը համարվում է ստորերկրյա թագավորության Աիդի ամենաստորին մասը, երբեմն այն նույնացվել է Աիդի հետ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: