Հանրագիտարան

Մարդատար ավտոմեքենա

Մարդատար ավտոմեքենաների մեծ մասը քառանիվ է, կան նաև եռանվավորները, իսկ մոդելներից մեկն ունի նույնիսկ 26 անիվ:

Ներկայումս աշխարհում հաշվվում է ավելի քան 500 մլն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 մլն նորերը: Դրանք ամենատարբեր ձևերի ու չափերի են: 

Մարդատար ավտոմեքենաները լինում են փակ թափքերով՝ սեդան, լիմուզին, կուպե, ունիվերսալ, և վերևից բացվող թափքերով՝ կաբրիոլետ, ֆաետոն, լանդո նմուշների:
 
Բազմանպատակ ավտոմեքենաները, որոնց անվանում են նաև զբոսամեքենաներ, ամենատարողունակն են: Փոքրալիտրաժները ոչ մեծ ավտոմեքենաներ են, որոնք առավել խնայողական են և ունեն բարձր մանևրայնություն: 
 
Մեքենաների մեծ մասը 2 տանող անիվներով է (հետևի կամ առջևի): Սակայն կան և այնպիսիները, որոնցում տանող են բոլոր 4 անիվները, օրինակ`   ջիփ, Նիվա և այլն: Այսպիսի քառահաղորդակ ավտոմեքենաները նախատեսված են դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: