Հանրագիտարան

Թվիդ գետ

Երկարություն`   156 կմ
Ավազան`   Հյուսիսային ծով
Գետաբերան`   Հյուսիսային ծով
Երկիր`   Մեծ Բրիտանիա
Երկրամաս`   Շոտլանդիա

Թվիդը (անգլ. River Tweed, շոտլ. Uisge Thuaidh), գետ է Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասում, Անգլիա և Շոտլանդիա երկրամասերի սահմանագծին: Թվիդը գտնվում է Անգլոշոտլանդական սահմանի վրա: Իր մեծությամբ այն 11-րդ գետն է ամբողջ Մեծ Բրիտանիայում: Գետից մի փոքր հեռու գտնվում է Քլայդի ակունքը: Գետի ափին են գտնվում Գալաշիլս, Մելրոուզ, Քելսո, Քոլդստրիմ, Բերվիկ ափոն Թվիդ քաղաքները: Գետի ափին է գտնվում Վալտեր Սքոթի Էբբոթսֆորդ դղյակը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: