Հանրագիտարան

Արկ

Արկը թնդանոթներից և հրանոթներից կրակվող զինամթերք է, նախատեսված հակառակորդի կենդանի ուժի, նյութատեխնիկական բազայի և ամրաշինությունների ոչնչացման համար:

Ժամանակակից արկերի մեծ մասը իրենցից ներկայացնում են մետաղական առանցքային համաչափություն ունեցող, հարթ հատակով առարկա: Հատակը իր վրա է ընդունում արկի նետող լիցքի բռնկումից առաջացած վառոդային գազերը: Արկը կարող է լինել հոծ, սնամեջ, շրջհոսելի կամ սլաքաձև: Արկի արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը փոփոխվում են կախված իրնեց նշանակությունից:

Առաջին անգամ կոնական ձևի արկեր կիրառվել են իտալացի հրետանավոր Կավալիի կողմից հայտնագործած ակոսափող թնդանոթի համար (1845թ.): Հաջորդ քսան տարված մեջ ակոսափող հրանոթների տարածման հետ կոնաձև արկերը օգտագործումից դուրս մղեցին հրանոթային գնդաձև արկերին: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դեռևս, արկերը դասակարգվում էին, այսպես կոչված, նռնակների և ռումբերի, սական արդեն պատերազմի տարիներին նռնակը ձեռք բերեց իրեն համապատասխան ներկայիս իմաստը. ձեռքի նռնակ և նռնականետի նռնակ, իսկ ռումբը ստացավ ավիացիոն ռումբ իմաստը՝ արդյունքում հրանոթերի արկերը անվանվեցին արկ:

Արկերի դասակարգումը

Արկերն ունեն բազմապիսի դասակարգում, և կարող են դասակարգվել մի քանի հատկանիշներով: Արկերը ըստ իրենց նշանակության լինում են.

  • Զրահահար արկ, զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար նախատեսված զինամթերք է: Ըստ իրենց կառուցվածքի զրահահար արկերը լինում են ենթատրամաչափային և սլաքաձև պոչաթևավոր:
  • Բետոնահար արկ, նախատեսված է երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար:
  • Ֆուգասային արկ, նախատեսված է չբետոնացված երկարաժամկետ ամրաշինական կառույցների, արգելափակոցների, շինությունների ոչնչացման համար:
  • Կումուլյատիվ արկ, կումուլյատիվ գործողության արկ է, որը նախատեսված է ծանր զրահատեխնիկայի և կայազորային երկաթբետոնե երկարաժամկետ ամրաշինական կառույցների ոչնչացման համար:
  • Բեկորային արկ, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի և չզրահավորված տեխնիկայի ոչնչաման համար: Վնասում է պայթելու հետևանքով առաջացած բեկորներով:
  • Շրեպնելի արկ, նախատեսված է բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Արկի ներսում հատուկ եղեանակով հավաքված են գնդակներ՝ որոնք ցրվում են պայթյունի հետևանքով:
  • Քարտիճ արկ, նախատեսված է հրետանին հարձակումից պաշտպանելիս բաց տեղանքում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Իրենից ներկայացնում է դյուրավառ պարկուճի մեջ հավաքված գնդակներ, որոնք կրակելուց թռչում են հրանոթից մոտ հեռավորության վրա՝ որոշակի սեկտորով:
  • Միջուկային արկ, նախատեսված է խոշոր նշանակակետերին և հակառակորդի ուժերի կուտակումներին տակտիկական միջուկային հարված հասցնելու համար:
  • Քիմիական արկ, խիստ թունավոր քիմիական նյութ պարունակող արկ է, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Կարող են պարունակել հակառակորդի զինվորներին մարտունակությունից զրկող նյութեր(արցունքաբեր գազ, հոգեմետ և այլն):
  • Կենսաբանական արկ, ուժեղ գործողության կենսաբանական թույն կամ վարակիչ ախտահարույց միկրոօրգանիզմներ պարունակող արկ: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման կամ մարտունակությունից զրկելու համար:
  • Ծավալապայթյունային արկ, գազանման, աերոզոլային պայթուցիկ նյութ պարունակող արկ է, նախատեսված է թաքստոցներում հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: Կոչվում է նաև ջերմաճնշումային արկ կամ վառելիքային ռումբ:
  • Հրկիզող արկ, հատուկ դյուրավառ, հրկիզող նյութեր պարունակող արկ է, նախատեսված է դյուրավառ նյութերի և օբյեկտների(վառելիքի պահեստներ, քաղաքային շենքեր) հրկիզման համար:
  • Ծխային արկ, ծխագոյացման համար անհրաժեշտ նյութեր պարունակող արկ է, նախատեսված է մեծ քանակությամբ թանձր ծուխ առաջացնելու միջոցով հակառակորդի տեսադաշտը փակելու համար:
  • Լուսավորող արկ, վառ բոցով և երկարատև վառվող նյութ պարունակող, հատուկ պարաշյուտ ունեցող արկ է, նախատեսված է մութ ժամանակ տեղանքի լուսավորման համար:
  • Լուսածրող արկ, թռիչքի ժամանակ իր հետագիծը վառ լուսավորող արկ է, օգտագործվում է մութ ժամանակ նշանափորձման համար:
  • Քարոզչական արկ, հակառակորդի լեզվով գրառված քարոզչական հատուկ նպատակ ունեցող թերթիկներ պարունակող արկ է, նախատեսված է քաղաքացիական բնակչության և զինվորականների մեջ քարոզիչ նյութ տարածելու համար:
  • Ուսումնական արկ, հոծ իրանով զինամթերք, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների ուսումնական կրակի համար: Կարող է լինել, ինչպես կրակվելու համար, այնպես էլ մասշտաբով կամ հատուկ մեծացված ու հատույթներով մոդելը:
Արկի կառուցվածքը
 
Արկի իրանի կամ միջուկի նյութը լինում է պողպատ, պողպատային թուջ, վոլֆրամ, ուրան և այլն:
Պայթուցիկ նյութերը հիմնականում լինում են բրիզանտային:
Արկի իրանի արտաքին տեսքը լինում է սուր ծայրով, բութ ծայրով և հեռահար ձևի:
Արկի օգտակար տարողությունը կարող է լինել հոծ(առանց տարողության), կամ սնամեջ իրանով(լիցքավորված պայթուցիկ նյութով, կոտորակային գնդակնեորվ, թռուցիկներով, հակահետևակային ականներով և այլն):
Հրանոթը լինում է հաուբից, թնդանոթ, ակոսավոր կամ չպտտվող արկեր:
Այլ կոնստրուկտիվ առանձնահատկություններ, արկը կարող է լինել ուղղորդող գոտիով կամ պոչաթևով, թևավոր արկ, ակտիվ-ռեակտիվ արկ(լրացուցիչ ռեակտիվ շարժիչով), կառավատվող արկ և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: