Հանրագիտարան

Դուերո գետ

Երկարություն`   897 կմ
Ջրի ծախս`   442 մ³/վ
Ակունք`   Պիկոս դը Ուրբիոն
Տեղագրություն`   Սիստեմա Իբերիկո
Գետաբերան`   Սորիա
Տեղագրություն`   Կասիլիա և Լեոն

 

Դուերո (իսպաներեն՝ Duero [ˈdweɾo]), Դորու(պորտուգալերեն՝ Douro) կամ Դուրիուս (լատիներեն՝ Durius) գետը սկիզբ է առնում Իսպանիայի տարածքում և թափվում է Ատլանտյան օվկիանոս: Պիրենեյան թերակղզիի ամենախաշար գետերից մեկն է, ընդհանուր երկարությունը կազմում է 897 կմ:
 
Իսպանիայի տարածքում Դուերոն հոսում է Սորիա, Բուրգոս, Վալյադոլիդ, Սամորա, Սալամանկա պրովինցիաներով: Գետը սահմանը հատում է Միրանդա դու Դորու քաղաքի շրջանում ու այնուհետև հոսում է Պորտուգալիայի տարածքով Դորու անվան տակ: Գետի կրկնակի անվանումը, որպես կանոն, արտացոլվում է աշխարհագրական քարտեզների վրա: Վտակներից են`   Պիսուերգա, Տորմես:
 
Դորուի ակունքի շրջանում է տեղադրված Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը`   Պորտուն:
2001թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն Ալտու Դորու խաղաղագործական շրջանը Դորուի վերին հոսանքի շրջանում հայտարարեց որպես «Համաշխարհային ժառանգություն»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: