Հանրագիտարան

Գամբիա գետ

 

Գամբիա - գետ Գվինեայում, Սենեգալում և Գամբիայում։ Սկիզբ է առնում Ֆուտա-Ջալոն սարավանդից, թափվում է Ատլանտյան օվկիանոսը`   առաջացնելով էստուարիա։
Երկարությունը 1200 կմ. նավարկելի է գետաբերանից 350 կմ։
Գետաբերանում է Բանջուլ նավահանգիստը։
 
Անվանման (Gambia) հիմքում ընկած է բնիկների լեզվի գամբու «գետ» բառը, որը պորտուգալացիների կողմից ձևափոխվելով (ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -իա մասնիկը) իբրև հատուկ անուն օգտագործվել է ոչ միայն գետը, այլև նրա ավազանում ընկած երկիրը նշելու համար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: