Հանրագիտարան

Ֆուտբոլ

Ֆուտբոլը թիմային մարզական խաղ է գնդակով, որը խաղացողները, ոտքերի կամ մարմնի ցանկացած մասի (բացի ձեռքերից) հարվածներով տեղաշարժելով դաշտում, ձգտում են խփել հակառակորդի դարպասը:

Ֆուտբոլ (անգլերեն՝ Football, բառացի`   ոտքի գնդակ), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը  խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

 

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում: Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն բնական կամ արհեստական խոտածածկ հրապարակ է`   առավելագույն երկարությունը դաշտի պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը պետք է լինի 109,728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, մինչև 150,000 հանդիսական:
 
Ներկայումս ողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում ավելի քան 240 մլն մարդ (երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր 25-րդ բնակիչը), գործում են 1,5 մլն թիմեր և 300 հզ. ակումբներ: 
 
Ֆուտբոլի տարատեսակներ եղել են Հին աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Հին Հունաստանում, Հին Հռոմում, Ճապոնիայում, Չինաստանում և այլուր:
Միջնադարյան Եվրոպայի երկրներում նույնպես խաղացել են ֆուտբոլ հիշեցնող խաղեր: 
 
Ժամանակակից ֆուտբոլը ծնունդ է առել XIX դարում`   Հարավային Անգլիայի արտոնյալ մասնավոր դպրոցներում:  որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները: Ֆուտբոլային առաջին ակումբը`   , Շեֆիլդ Յունայթեդը (1855-1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում:
 
1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային ՖԵդերացիան`   ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին`   Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թ-ից: 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից`   Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից`   գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները::
 
Ֆուտբոլ խաղում են յուրաքանչյուրում 11-ական մարզիկ (այդ թվում՝ դարպասապահը) ունեցող 2 թիմեր: Խաղի տևողությունը 90 րոպե է (45 րոպեանոց 2 խաղակես՝ 15 րոպե ընդմիջումով): Գնդակը ձեռքերով վերցնել թույլատրվում է միայն դարպասապահին, ընդ որում՝ միայն տուգանային հրապարակում՝ իր դարպասի մոտ:
 
Խաղացողները դաշտում տեղաշարժվում են գնդակով, որը կարելի է վարել ոտքերով (դրիբլինգ) կամ փոխանցել խաղընկերոջը: Խաղը վարում է մրցավարը: Լուրջ խախտումների դեպքում նա զգուշացնում է խաղացողին՝ ցույց է տալիս դեղին քարտ, իսկ շատ կոպիտ խախտումների դեպքում հեռացնում է դաշտից՝ ցույց տալով կարմիր քարտ: Եթե խաղացողը հաջորդաբար ստանում է 2 դեղին քարտ, նույնպես հեռացվում է դաշտից:
Դարպասի մոտ գտնվող տարածքում՝ տուգանային հրապարակում, կանոնները խախտելու դեպքում թիմը պատժվում է 11-մետրանոց տուգանային հարվածով:
 
 
 
 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: