Հանրագիտարան

Տափօղակով հոկեյ

Հոկեյը խմբային սպորտաձև, որը խաղացվում է սառցադաշտի վրա։

 

 Այն տարբերվում է իր արագ տեմպով և ֆիզիկայնությամբ։ Հոկեյը լայն տարածում է գտել այն երկրներում, ուր կլիման նպաստում է բնական սեզոնային սառցի գոյացմանը։ Այսպես հոկեյի տրադիցիոնալ ուժեղագույն ազգային թմերը ներկայացնում են հյուսիսային երկրները, որոնցում ձմեռները ցուրտ են ու երկարատև։
 
Հոկեյը խաղում են  երկու հակառակորդ թիմերով, որոնք բաղկացած են 6-ական խաղացողներից՝ 5-ական դաշտային խաղացողներից և մեկ դարպասապահից։ Խաղացողները սառցադաշտի վրա սահում են չմուշկների վրա՝ ջանալով անհատական մականների օգնությամբ տափօղակը ուղարկել հակառակորդի դարպասից ներս՝ սրանով հակառակորդին գոլ խփելով։ Հաղթում է այն թիմը, որը խաղին հատկացված ժամանակի ընթացքում առավելագույն քանակով գոլեր է խփում։
 
Հոկեյի խաղադաշտի երկարությունը հավասար է 51-61 մետր, իսկ լայնությունը`   24-30 մետր։ Խաղադաշտը շրջափակող եզրակողի բարձրությունը հավասար է 1,10-1,22 սանտիմետրի։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: