Առողջապահություն

Ճիշտ խոսքն ավելի արագ է ասվում, քան սուտը

Բրիտանացի հոգեբույժ Գրեգ Էյդենը թեստերի նոր համակարգ է մշակել, որով հնարավոր է որոշել մարդը ճիշտ է խոսում, թե ստում է: Պարզվել է, որ ստելու համար մարդուն մեկ երրորդով ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան ճիշտն ասելու: Թեստավորման է ենթարկվել կամավորների մի խումբ: Համակարգչային վերլուծության տվյալների հիման վրա պարզվել է, որ փորձի ենթարկվածներին ճիշտն ասելու համար 1,2, իսկ ստելու համար`   1,8 վայրկյան է անհրաժեշտ:

Ի տարբերություն մինչ այդ հայտնի այլ մեթոդների`   այս մեթոդով հետազոտվողը ոչ թե խոսում, այլ հարցերի պատասխանները մուտքագրում է համակարգչի ստեղնաշարի օգնությամբ: Համակարգչում տեղադրված ժամանակաչափը (թայմեր) պատասխանների 85%-ի դեպքում արձանագրել է, որ ստախոսներն ավելի երկար են փնտրել ստեղնաշարի անհրաժեշտ տառերը: Էյդենի կարծիքով`   այս մեթոդը կարող է փոխարինել «ստի դետեկտորին», ինչպես նաև ստուգման այլ մեթոդների, որոնց մարդիկ վաղուց են հարմարվել: 

Հմուտ «ստախոսները» լավ գիտեն, որ սուտ խոսելիս մարդն ակամա հայացքը մի կողմ է շեղում: Այդ նպատակով նրանք հատուկ պարապմունքներ են անցկացնում, որպեսզի ստելիս հայացքը չշեղեն, այլ պատասխանելիս նայեն ուղիղ հարցատուի աչքերի մեջ: 
 
ԱՄՆ-ի կառավարությանն արդեն հետաքրքրել է Գրեգ Էյդենի մշակած ծրագիրը: Չէ որ հաճախ մարդկանց աշխատանքի ընդունելիս պետք է լինում ստուգել նրանց օրինապահությունը: Մնում է հուսալ, որ չարագործները կամ ուղղակի «բարոն Մյունհաուզենները» չեն հասցնի բավականաչափ վարժվել և սուտը ճշտից ավելի արագ ասել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: