Հանրագիտարան

Թեյա

Թեյան (հունարեն՝ Θεία, տիտանուհի) Ուրանոսի ավագ դուստրն է, Հիպերիոնի կինը և քույրը, Հելիոսի, Սելենի և Էոսի մայրը։ Թեյան նույնացվում է Մեծ մոր և Կիբելեի հետ։

Ըստ էթիոլոգիական ուշ առասպելի, տիտանները ատելությունից դրդված, կործանել են Հիպերիոնին և նրա զավակներին, սակայն աստվածները Սելենեին և Հելիոսին վերածնել են լուսատուների (լուսին և արև), իսկ Թեյային պարգևել են անմահություն։ Նա աստվածացվել է իբրև լույսի աղբյուր (արևի, լուսնի և արշալույսի աստվածուհի)։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: