Հանրագիտարան

Տանկ

Տանկը կամ hրասայլը`   «Զրահասայլը», զրահապատ թրթուրավոր ռազմական մեքենա է, սովորաբար, որպես հիմնական զենք է համարվում հրանոթը:

Տանկաշինության սկզբնական ժամանակաշրջաններում տանկերը շատ դեպքերում արտադրվում էին միայն գնդացրային զենքով, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փորձեր էին անցկացնում ստեղծել հրթիռային հիմնական զենքով զինված տանկեր: Հայտնի են տանկերի տեսակներ որոնք ունցել են հրանետ: Տանկը ճշգրիտ նշանակում չունի, քանի որ տարբեր ժամանակաշրջաններում տանկի հայեցակարգը ձևափոխվում էր և տարբեր էր զանազան երկրների բանակներում: Առաջին Համաշխարհային պատերազմի տանկերը առաջին հայացքից կարող են անճանաչելի թվալ (օրինակ՝ Սեն Շամոնը), կամ, նույնիսկ, մի քանի շվեդական փորձագետներ Strv-103 մեքենան որակում են որպես տանկերի ոչնչացնող, այլ ոչ տանկ: Որոշ մեքենաներ (օրինակ՝ 94 տիպը), որոնք ռուսաստանյան գրականության մեջ անվանում են «փոքր տանկեր», արևմտյան գրականությունում անվանում են տանկետներ:

ժամանակակից բանակների արսենալում այժմ համարյա թե միայն կա մեկ տեսակի տանկ՝ այսպես կոչված հիմնական մարտական տանկ։ Այսպիսի տանկի դերը երկակի է`   վարել ինքնուրույն մարտական գործողություններ հակառակորդի տանկային ուժերի դեմ, և սատարել ռազմական ուրիշ ենթաուժերին իրենց մարտական խնդիրներում՝ այսպես կոչված «միավորված ուժեր» (combined arms) տակտիկայով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: