Հանրագիտարան

Տեղեկատվական զենք

Տեղեկատվական զենքի միջոցով բնակչության և զինված ուժերի անձնակազմի վրա ազդելու համար կարող են կիրառվել տիեզերական հեռարձակիչներ և իրականացնել պարբերական համակարգված հաղորդումներ, որոնք պետք է ազդեն ոչ թե մարդկանց գիտակցության, այլ էմոցիաների վրա:

Խեղաթյուրող, բայց ճշմարտանման տեղեկատվության խելացի հեռարձակումները, պայթյունավտանգ իրավիճակների հնարովի մոնտաժումը կարող են վերածվել հարձակման հզոր միջոցի`   հանգեցնելով իրավիճակի անկայունության:

Արդեն շրջանառության մեջ է դրված այսպես կոչված  Տեղեկատվական պատերազմ արտահայտությունը, որի հիմնական նպատակն է մարդկային զանգվածների վարքագծի փոփոխությունը:

Խոցման ոչ ավանդական ցուցանիշներ ունեցող զենքերի ստեղծումը հրատապ է դարձնում դրանցից բնակչության պաշտպանության միջոցների և եղանակների մշակումն ու իրականացումը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: