Հանրագիտարան

Թանատոս

Թանատոսը (հուն՝ Θάνᾰτος, մահ) հին հւնական դիցաբանության քնի աստված է Հիպնոսի երկվորյակ եղբայրը։

Թանատոսի կերպարը նշանակալից չափով ստեղծվել է պոեզիայի ու բանահյուսության միջոցով։ Ըստ Հեսիոդոսի Թանատոսը Նիկսի (Գիշերվա) որդին է, Կիրոսների և Հիպնոսի եղբայրը։ Թանատոսը երկաթե սիրտ ունի և ատելի է աստվածներին։ Նա աստվածների մեջ միակն է, որ ընծաներ չի սիրում։ Ողբերգություններում Թանատոսը ներկայացվում է սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։ Սիսիփոսի մասին առասպելում Թանատոսը զավեշտական կերպար է, որին հիմարացնում է խորամանկ մարդը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: