Հանրագիտարան

Լազերայանի զենք

Լազերայանի զենքը ճառագայթային զենքի տեսակ է, լույսի արագությամբ էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման օպտիկական գեներատոր:

Այն կարող է նեղ ուղղորդված փնջով  բարձր էներգիա ճառագայթել:  

Լազերի խոցող գործողությունն արտահայտվում է ճառագայթահարվող մակերեսի ջերմաստիճանի ակնթարթային բարձրացումով, որի հետևանքով տեղի է ունենում խոցման օբյեկտի հալում, այրում, գոլորշիացում, մարդկանց կուրացում և թերմիկ այրվածքների առաջացում:
 
Լազերային զենքերը կարող են արդյունավետ խոցել տիեզերական սարքերը, օդային նշանակետերը, հրթիռների ինքնանշանառման գլխիկները և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: