Հանրագիտարան

Կենսաբանական զենք

Կենսաբանական զենքը կենսաբանական միջոցներով հանդերձավորված հատուկ զինամթերքներն են ու մարտական սարքերն են:

Մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի խոցումը կատարվում է հիվանդաբեր միկրոօրգանիզմների և վերջիններիս մի մասի արտադրած թույներով: Բնորոշվում է վարակիչ հիվանդությունների առաջացմամբ, արագ տարածմամբ, երկարատևությամբ, գաղտնի շրջանով: Որոշվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով: Արտաքին միջավայրում մանրէներն ու թույները /տոքսինները/ դժվար են հայտնաբերվում: Կարող են օդի հետ թափանցել չհերմետիկացված շինություններ:

Միկրոօրգանիզմներից են.
 
Մանրէները`   հիվանդաբեր բուսական ծագման միաբջիջ միկրոօրգանիզմներ են, կայուն են ցածր ջերմաստիճաններում, նույնիսկ բացասականներում: Որոշ տեսակները /սիբիրյան խոց, փայտացում առաջացնող/ արտաքին միջավայրում ստեղծում են պաշտպանիչ թաղանթներ, ինչը դժվարացնում է դրանց վարակազերծումը:
 
Մանրէները առաջացնում են նաև ժանտախտ, խոլերա, բրուցելոզ և այլն:
 
Վիրուսները մանրագույն միկրոօրգանիզմներ են: Ի տարբերություն մանրէների, աճում և բազմանում են միայն կենդանի հյուսվածքներում: Առաջացնում են սև ծաղիկ, դեղին տենդ:
 
Ռիկետսիաները ձևով և չափերով մոտ են մանրէներին, բազմանում են պարզ բաժանումով: Ապրում են միայն իրենց խոցած օրգանի հյուսվածքներում: Առաջացնում են բծավոր տիֆ, տենդ:
 
Սունկերը միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ են: Լավ են տանում չորացումը, արևի լույսի և վարակազերծող նյութերի ազդեցությունը: Առաջացնում են կարդիոզ:
 
Տոքսինները /թույները/ որոշ մանրէների կենսագործունեության արդյունք են: Չորացրած վիճակում իրենց թունավորությունը պահպանում են մինչև մի քանի ամիս: Առանձնապես թունավոր է բոտուլիզմի տոքսինը, որը մարդու օրգանիզմում առաջացնում է ծանր խանգարումներ:
 
Կենսաբանական զենքից մարդկանց և կենդանիների հիվանդացումը առաջ է գալիս վարակված օդը շնչելու, լորձաթաղանթի և վնասված մաշկի վրա մանրէներ ընկնելու, վարակված սննդի և ջրի օգտագործման, վարակված միջատների և տզերի խայթոցների, վարակված իրերին դիպչելու, վարակված մարդկանց հետ շփվելու հետևանքով և այլն:
 
Կենսաբանական զենքի կիրառման նշաններն են`   
• արկերի և ռումբերի պայթման խուլ ձայնը, ի տարբերություն սովորական զի-
նամթերքի,
• պայթման տեղում զինամթերքի խոշոր բեկորների առկայությունը,
• հեղուկի կաթիլների և փոշենման նյութերի առկայությունը տեղանքում,
• զինամթերքի պայթման և բեռնարկղերի անկման վայրում միջատների և տզե-
րի անսովոր կուտակումը,
• մարդկանց և կենդանիների զանգվածային հիվանդացումը:
 
Կենսաբանական զենքի կիրառումը վկայող նշանների դեպքում պետք է անմիջապես հագնել անհատական պաշտպանության միջոցներ`   հակագազ, շնչադիմակ, դիմակ, մաշկի պաշտպանության միջոցներ: Բժշկական պաշտպանության միջոցներն են`   վակցինաշիճուկային պատրաստուկները, հակաբիոտիկները և այլ դեղանյութեր, որոնք կիրառվում են վարակիչ հիվանդությունների հատուկ և ծայրահեղ կանխարգելման համար:
 
Կենսաբանական խոցումն իրականացվում է աերոզոլներով օդի վարակմամբ, միջատների, կրծողների միջոցով վարակի տարածմամբ, տարբեր զինամթերքներով, փոշիներով, ջրի և սննդի թունավորմամբ:
 
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար կիրառվում են մի շարք դեղամիջոցներ, իսկ մանրէաբանական միջոցների վտանգազերծման համար`   հատուկ քիմիական նյութեր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: