Հանրագիտարան

Միջուկային զենք

Միջուկային զենքը պայթյունային գործողության զանգվածային ոչնչացման զենք է, որը հիմնված է շղթայական միջուկային ռեակցիաների ժամանակ անջատվող ներմիջուկային էներգիայի օգտագործման վրա:

Միջուկային պայթյունի հետևանքով անջատվում է հսկայական էներգիա: Միջուկային պայթյունի խոցող գործոններն են`   հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող ճառագայթումը, ռադիոակտիվ վարակումը, էլեկտրամագնիսական իմպուլսը: 

Հարվածային ալիքը օդի խիստ սեղմված գոտի է, որը տարածվում է բոլոր ուղղություններով գերձայնային (330 մ/վրկ և ավելի) արագությամբ: Վերջինիս ազդեցությամբ առաջանում են շենքերի և կառուցվածքների զանգվածային ավերածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ:
Հարվածային ալիքից պաշտպանվելու համար կարող են օգտագործվել տեղանքի ծալքերը, ապաստարանները, նկուղները և այլ ամուր կառուցվածքներ:
 
Լուսային ճառագայթումը ճառագայթային էներգիայի հոսանք է, որն ընդգրկում է ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և այլ ճառագայթներ: Այն արդյունք է միջուկային պայթյունից առաջացած շիկացած նյութերի և շիկացած օդի (10000 օc): Տարածվում է ակնթարթորեն և տևում տասնյակ վայրկյաններ:
Լուսային ճառագայթումը առաջացնում է մաշկի այրվածքներ, տեսողության կորուստ, համատարած հրդեհներ:
Լուսային ճառագայթման անմիջական ազդեցությունից կարելի է պաշտպանվել ստվեր առաջացնող ցանկացած արգելքի միջոցով: Այդ ազդեցությունը նվազեցնում է պակաս թափանցիկ օդը /փոշոտ, ծխոտված, մառախուղ, անձրև, ձնատեղում/: 
 
Ներթափանցող ճառագայթում միջուկային պայթյունի ժամանակ արձակվող գամմա ճառագայթների
և նեյտրոնների հոսք է: Վերջինս իոնացնում է կենդանի օրգանիզմների կազմի մեջ մտնող ատոմները և մոլե-
կուլները: Արդյունքում`   խախտվում են կենդանի օրգանիզմների կենսական ֆունկցիաները, հնարավոր են ոսկրաուղեղի խոցում, ճառագայթային հիվանդություն:
Ներթափանցող ճառագայթումից մարդը կարող է լիովին պաշտպանվել ապաստարաններում և հակաճառագայթային թաքստոցներում: Իսկ բաց և հատկապես ծածկված ճեղքերը զգալիորեն նվազեցնում են այդ ազդեցությունը:
 
Միջուկային պայթյունի ամպից տեղացող ռադիոակտիվ նյութերով տեղի է ունենում մթնոլորտի մերձերկրյա շերտի, օդային տարածության և տեղանքի ռադիոակտիվ վարակում: Մարդկանց խոցման վտանգը ռադիոակտիվ վարակման շրջանում կարող է տևել շաբաթներ, ամիսներ: Տեղանքի վարակման մասշտաբները և աստիճանը կախված են պայթյունի քանակից, հզորությունից և տեսակից, օդերևութաբանական պայմաններից: Պայթյունից առաջանում է հսկա ամպ`   կազմված ռադիոակտիվ մասնիկներից: Ամպը տեղաշարժվում է քամու ուղղույամբ: Ամպից անջատված ռադիոակտիվ մասնիկները, ընկնելով գետնին, առաջացնում են ռադիոակտիվ վարակման գոտի: 
Բնակչության պաշտպանության համար կարևոր է սկզμնական շրջանում, հատկապես առաջին օրերին, պատսպարվել ապաստարաններում, հակաճառա- գայթային թաքստոցներում կամ նկուղներում:
 
Էլեկտրամագնիսական իմպուլսը տևում է վայրկյաններ: Այն տարածվում է էլեկտրալարերով: 
Հնարավոր են կապի և էլեկտրական սարքավորումների խաթարումներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: