Հանրագիտարան

Պատրիարքական Աթոռներ

Պատմական իրադարձություններով պայմանավորված եւ հանգամանքների թելադրանքով`   Հայ Եկեղեցում ստեղծել են նվիրապետական աթոռներ։ Դա տեղի է ունեցել կաթողիկոսական աթոռը Աղթամարից Անի և Սսից Էջմիածին տեղափոխելու հետեւանքով:

Հայ եկեղեցում գոյություն ունեն կաթողիկոսական և պատրիարքական Աթոռներ: Պատրիարքական Աթոռները Հայ եկեղեցում երկուսն են`   Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիրքություն։

Նվիրապետական Աթոռները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական կառուցվածքի բաղկացուցիչ մասն են: Դրանք ունեն տեղական ինքնակառավարում ու դրա հետ մեկտեղ ճանաչում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերիշխանությունը:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: