Հանրագիտարան

Գերագույն Հոգեւոր Խորհուրդ

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, որը քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական եւ շինարարական հարցերը:

 

Գերագույն Հոգեւոր Խորհրդի նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ներսիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:
Ատենապետերն են Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:
 
Խորհրդի անդամները բարձրաստիճան հոգեւորականներ եւ աշխարհականներ են, որոնց ընտրում է Ազգային Եկեղեցական Ժողովը կամ նշանակում`   Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
Գերագույն Հոգեւոր Խորհրդի Ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին չորս անգամ, իսկ ըստ անհրաժեշտության`   ավելի հաճախ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: