Հանրագիտարան

Ժամանակակից հնգամարտ

Ժամանակակից հնգամարտ — օլիմպիական խաղերի մարզաձև, որին մասնակցում են միայն տղամարդիկ։

 

Տարբեր մրցությունների մասնակցում են կանայք։ Հնգամարտիկները մրցում են բազմամարտի անհատական և թիմային առաջնություններում։ Թիմի կազմը բաղկացած է երեք մարդուց։
 
Մարզիկները մրցում են ձիասպորտից, կրոսավազքից, լողից, հրաձգությունից և սուսերամարտից։ Հնգամարտի աթլետիկական կրոսավազքի մրցատարածությունը հավասար է 4 կմ-ի (կանանց համար`   2 կմ), լողատարածությունը`   հավասար է 300 մ, մարզիկներն այն անցնում են ազատ ոճի լողով։ Հրաձգությունը կատարվում է ատրճանակից (տարածությունը`   25 մետր), որի ժամանակ մարզիկները կատարում են 20 կրակոց (4x5-ական կրակոց), ձիասպորտի առաջնությունում հնգամարտիկները մրցում են արգելքների հաղթահարման մարզաձևում։ 600-800 մետրանոց մրցատարածությունում նրանք հաղթահարում են 110-120 սմ բարձրություն ունեցող մինչև 15 տարբեր արգելապատնեշներ։
 
Սուսերամարտի մրցումներում հաղթանակը շնորհվում է մրցակցին առաջին և միակ խոցումը հասցնելու համար։ Սուսերամարտի ժամանակ բոլոր մասնակիցները հանդիպում են միմյանց հետ։ Եթե 3 րոպեի ընթացքում ոչ ոք խոցում չի կատարում, երկուսին էլ գրանցվում է պարտություն։ Այս հինգ մարզաձևերի մրցության ընդհանուր հաշվարկով որոշվում է և՛ հաղթողը, և՛ հաղթող թիմը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: