Հանրագիտարան

Մոնիտոր

Մոնիտորը համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար:

Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ: Էկրանի վրա արտացոլվող ցանկացած պատկեր կազմված է դիսկրետ կետերի բազմությունից, որոնց անվանում են փիքսելներ: Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,... դյումանոց(1 դյում = 25.4 մմ): Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր: Կառուցվածքային տեսակետից գոյություն ունեն նաև հեղուկաբյուրեղային, պլազմային և այլ մոնիտորներ:

Մոնիտորի կարևոր բնութագրիչը հանդիսանում է կադրի անցման հաճախականությունը: 25 հց կադրի փոփոխությունը ընկալվում է որպես անընդհատ գործողություն: Որակով մոնիտորները պետք է ունենան ոչ պակաս քան 80 հց: Մոնիտորի որակական կարևորագույն պարամետր է հանդիսանում հորիզոնական և ուղղահայաց տեղավորված փիքսելների առավելագույն քանակը, որքան շատ են այդ կետերի քանակները, այնքան հստակ է պատկերը: Մոնիտորն աշխատում է հատուկ ապարատային սարքի`   տեսաադապտերի ղեկավարությամբ, որը թույլ է տալիս աշխատել 2 ռեժիմներում`   տեքստային և գրաֆիկական:
 
Մոնիտորի 2 հիմնական տիպեր կան`   էլեկտրոնաճառագայթային խողովակով և հեղուկ բյուրեղային:
  • Հեղուկ բյուրեղային մոնիտորները կոչվում են նաև LCD (Liquid Cristal Display) մոնիտորներ, իրենցից ներկայացնում են երկթիթեղանի թերթիկներ, որոնց միջև գտնվում է բյուրեղային կախույթը`   սուսպենզիյա, որոնք փոփոխում են իրենց դիրքը էլեկտրական հոսանքի ազդեցության տակ: Կան նման մոնիտորների 2 տիպեր`  
  1. DSTN (Dual Scan Twisted Nematic - բյուրեղային էկրան երկակի սքանով)
  2. TFT (Thin Film Transistor - բարակաթաղանթ տրանզիստորների վրա):                                                   Հեղուկ բյուրեղային մոնիտորները վերարտադրում են միայն ֆիքսված թույլատրելի հնարավորությամբ և հաճախականությամբ պատկերներ:
  • Էլեկտրոնաճառագայթային խողովակով մոնիտոր                                                                             Էլեկտրոնաճառագայթային խողովակով մոնիտորների մոտ գլխավոր տեղ է հատկացվում կադրի փոփոխման հաճախականության վրա, քանի որ ըստ էության հաճախականությունը էլեկտրանային ճառագայթի միջոցով սքանի արագությունն է և նրա չափից է կախված պատկերի հստակությունը: Հեղուկ բյուրեղային մոնիտորներում պատկերը ձևավորվում է բյուրեղներով և հետևաբար պատկերի փոփոխման հաճախականությունը կախված է նրանց միացումից և անջատումից: Այս բնութագրումը անվանվում է մատրիցայի ռեակցիայի ժամանակ, այսինքն մեկ վարկյանում մատրիցան կարող է վերարտադրել մինչև 125 պատկեր: Հեղուկ բյուրեղային մոնիտորները ավելի քիչ տեղ են զբաղեցնում և ավելի քիչ էներգիա են օգտագործում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: