Հանրագիտարան

Հիշողություն

Համակարգիչն ու հիշողությունն անբաժանելի են: Հիշողությունն օգտագործվում է տվյալների պահպանման համար: Տվյալները կարող են գրանցվել ու ընթերցվել հիշողությունից:Այս ֆունկցիաները իրագործվում են հիշողության հատուկ միկրոսխեմաներով:

Համակարգչային բլոկում բացի պրոցեսորից գտնվում է նաև համակարգչի հիշողությունը: Հիշողությունը այն կարևորագույն պարագաներից է, որոնք համակարգիչը տարբերում են պարզ հաշվիչից: 

Կան հիշողության տարբեր տեսակներ: Տարբերում ենք մշտական հիշողություն, ժամանակավոր հիշողություն և այլն:
 
Գործառնական հիշողությունը իր բնույթով ժամանակավոր է և կոչվում է նաև կամայական մուտքի հիշողություն`   RAM:
 
RAM հիշողությունը
 
Համակարգիչներում ինֆորմացիայի ժամանակավոր պահպանման համար օգտագործվում է RAM հատուկ հիշողությունը: Դրա մեջ են գրանցվում տվյալ պահին կատարվող ծրագրերն ու մշակվող տվյալները: Այդ հիշողության պարունակությունը կարող է փոփոխվել ծրագրի կատարման ընթացքում, համակարգիչը անջատելուց հետո այն մաքրվում է:
 
Շտեմ հիշողություն
 
Շտեմը համակարգչի արագագործությունը ավելացնելու համար նախատեսված հիշողության տիրույթ է, որում պահվում են հաճախակի հարցվող տվյալները: Այն կարող է տարբեր բնույթի լինել, բայց բոլոր դեպքերում նրա հիմքում փոքր մուտքի տևողությունն է: Կա շտեմ հիշողություն`   կենտրոնական մշակչի մասը:
 
Տեսահիշողություն 
 
Տեսահիշողությունից է կախված պատկերի որակը, վերարտադրվող գույների և պատկերների տարրերի քանակը:
 
Հիմնական հիշողությունը սովորաբար մագնիսական կամ օպտիկական կրիչների վրա է իրագործվում: Առաջին դասին են պատկանում այսպես կոչված կոշտ և ճկուն սկավառակները, երկրորդի օրինակ են լազերային սկավառակը, որոնք լինում են երկու տիպի`   միայն կարդալու և վերագրանցվող: Կան նաև մագնիսական սկավառակներ:
 
Սկավառակային կուտակիչները համակարգչի նակատմամբ կարող են լինել արտաքին և ներքին: Արտաքին կուտակիչներն ունենում են սեփական իրան ու սնուցման սեփական աղբյուր, իսկ ներքինները ամրակցվում են համակարգչի համակարգային բլոկում:
 
Օպտիկական հիշողության սարքերի աշխատանքը հիմնված է լազերային տեխնոլոգիաների վրա, ուր լուսային ճառագայթի միջոցով ինֆորմացիան գրանցվում է հատուկ կրիչների վրա:
 
CD_ROM սկավառակների վրա ինֆորմացիան գրանցվում է լազերային ճառագայթի միջոցով, որն այրում է սկավառակի առանձին տեղեր ու ստեղծում է հարթ տարածքներով անջատված միկրոսկոպիկ գոգավորություններ: Թվային ինֆորմացիան ներկայացվում է հարթ տարածքների ու գոգավորությունների հաջորդումներով: Ինֆորմացիայի ընթերցումը նույնպես կատարվում է լազերային ճառագայթի օգնությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: