Հանրագիտարան

Ալո լիճ

Հայելու մակերեսը 60000 մ² է
Առավելագույն խորությունը 50 մ է։

 

Ալո լիճ (ֆրանսերեն՝ Lac d'Allos), Եվրոպայի ամենամեծ լեռնային բարձրադիր լիճն է։
Գտնվում է Ֆրանսիայի Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտի Մերկանտուր ազգային պարկի Պելա լեռնազանգվածում, 2220 մ բարձրության վրա։
12-րդ դարում լիճը կոչվում էր Լյովյոդոն։
Լիճն առաջացել է սառցադաշտից։
Ձկնատեսակներից տարածված է իշխանը և ալպյան սաղմոնը։
Ջրի մի մասը անցնում է ստորգետնյա ուղիներով և դուրս գալիս աղբյուրների տեսքով, որոնք հետո միանում են Վերդոն գետին։ Ժամանակին լճի ափին էր գտնվում Կույս Մարիամի ժամատունը։
Լճին մոտեցող ավտոմեքենայի ճանապարհ չկա։ Նրա ավարտից հետո հարկավոր է ոտքով անցնել Վեյար գյուղը և Կլյուիտ անտառը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: